Սաուդյան Արաբիայի թագավորը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Էր Ռիադ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին պաշտոնական այցով հրավիրել է Էր Ռիադ՝ ցանկություն հայտնելով ամրապնդելու երկու երկրների տնտեսական եւ տարածաշրջանային համագործակցությունը, գրում է Tasnim-ը։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին Twitter-ի իր գրառմամբ հաստատել է հրավերի մասին տեղեկությունը՝ ասելով, որ Ռաիսին ընդգծել է համագործակցությունն ընդլայնելու Իրանի պատրաստակամությունը։
Հրավերը համարվում է Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված կարեւոր քայլ այն բանից հետո, երբ երկու մուսուլման երկրները վերջերս համաձայնել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները, վերաբացել դեսպանատները եւ թարմացնել նախկին համագործակցության համաձայնագրերը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում