Ատոմակայանի կոնսերվացումը ձեվական պահա՞նջ է
«Հրապարակը» գրում է. Մեծամորի ատոմակայանի կոնսերվացման պահանջն իրականում չի կարող մթագնել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ Մեր տեղեկություններով, եվրոպացիները մերոնց հասկացնել են տվել, որ ատոմակայանի կոնսերվացման պահանջը ստանդարտ ձեւակերպում է, որը չէր կարող տեղ չգտնել տեքստում: Նաեւ ասվել է, որ հասկանում են այն նրբությունները, որում գտնվում է Հայաստանը՝ շրջափակում, կիսապատերազմական իրավիճակ: Ինչ վերաբերում է ստանդարտ ձեւակերպմանը, ապա, հիշեցնենք, սա վերջին տարիներին ԵՄ քաղաքականության առանցքային գիծն է, պատահական չէ, որ ներկայումս ԵՄ անդամ պետությունները կամաց-կամաց հրաժարվում են ատոմակայաններից եւ անցնում այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկային՝ համաշխարհային հակամիջուկային լոբբինգի արդյունքում: Այս հարցում առաջատարը Գերմանիան է: Նշենք, որ եվրոպացիները մեկ անգամ արդեն անցել են այս ճանապարհով՝ 2013-ին, երբ Մաքսային Միությանը Սերժ Սարգսյանի միանալու որոշումից հետո Բրյուսելում գտնվող հայ պատգամավորներին մեղադրում էին 2,5 տարի Ասոցացման համաձանագրի տեքստի շուրջ բանակցելուց հետո իրենց դավաճանելու մեջ, իսկ մերոնք իրենց ելույթներում հակադարձում էին, թե դուք եք մեղավոր, որ դրեցիք «կամ-կամ»-ի պահանջը՝ առանց հաշվի առնելու Հայաստանին վերաբերող նրբությունները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...