Քննչական կոմիտեի և դատախազության ջրերը մեկ առվով չեն հոսում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ դատախազության ջրերը մի առվով չեն հոսում, եւ իրավապահ համակարգի երկու կառույցների ներքին գզվռտոցը մի օր կպայթի: Իրավիճակը երկու համակարգերի միջեւ առավել լարված է հատկապես Երեւան քաղաքում:
Մասնավորապես, Քննչական կոմիտեի քննիչները շատ դեպքերում համաձայն չեն լինում դատախազների հանձնարարականների հետ եւ առարկում են նրանց որոշումների դեմ, նրանց միջեւ բացակայում է կենդանի շփումը։ Ամենաուշագրավն այն է, որ քննիչների եւ դատախազների առարկությունները միայն հայհոյանքներ են ու խիստ վիրավորանքներ միմյանց հասցեին:
Դատախազների եւ քննիչների այս հակասությունը ազդում է վարույթների քննությունների ընթացքի վրա, խախտվում են վարույթների մասնավոր մասնակիցների իրավունքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավիճակի մասով, չի բացառվում, փաստաբանները առաջիկայում հանդես գան հայտարարութամբ, որ այս երկու մարմինների հակասությունների արդյունքում տուժում են քաղաքացիները, ուստի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոնկրետ քայլեր պետք է իրականացնեն, այլապես մեծ բունտ է հասունանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...