Նոտր Դամի հրդեհը օգնեց գաղտնազերծել տաճարի կառուցման առանձնահատկությունը
2019 թվականին Նոտր Դամ տաճարը վնասած հրդեհը որոշակի առումով օգտակար եղավ։ Գիտնականները կարողացան պարզել նրա կառուցման մի շատ հետաքրքիր եւ իսկապես եզակի առանձնահատկություն, որի մասին նախկինում չէին կռահում։
Պարզվել է, որ շինարարները շենքը շարելիս փխրուն կառույցը պահելու համար օգտագործել են ինքնատիպ մեթոդ։ 2019 թվականի հրդեհը լուրջ վնաս հասցրեց պատմական շենքին։ Փոխարենը դա հնարավորություն տվեց մասնագետներին մանրամասն ուսումնասիրել շենքի կառուցվածքը։
PLOS One ամսագրում գիտնականները հայտնել են, որ գոթական տաճարի կառուցման ժամանակ օգտագործված քարերը հատուկ կերպով են իրար միացվել։ Դրա համար օգտագործվել են երկաթակապեր։ Մասնագետները վստահեցնում են, որ այդ ժամանակաշրջանի այլ օբյեկտներում ոչ մի այլ տեղ նման ամրացումներ չեն նկատվել։
Նոտր Դամը կառուցվել է մի քանի փուլով, նախագիծը սկսվել է 12-րդ դարի սկզբին, շինարարությունը տեւել է երեք դար։ Մասնագետներն ուսումնասիրել են 50 սմ երկարությամբ 12 երկաթակապեր:
Այսպիսով ստացվել է ճարտարապետական գլուխգործոցի յուրատեսակ «երկաթե կմախք»: Առանց դրա դժվար կամ, ավելի ճիշտ, նույնիսկ անհնար կլիներ պահպանել այս բարդ կառույցի կայունությունը։ Մասնավորապես, երկաթակապերը ամրացրել են զույգ աշտարակների հսկայական կամարները, որոնց բարձրությունը 69 մետր է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...