Ինչո՞ւ է հարցից ջղաձգվում վարչության պետը
«Հրապարակը» գրում է. Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանը ջղաձգվել է, երբ մեր լրագրողը հարց է ուղղել իր հայտարարագրած պատկառելի ունեցվածքի աղբյուրի մասին։ Նա հրաժարվել է զրուցել թե՛ մասնագիտական հարցերի, թե՛ իր սեփականության վերաբերյալ։ Հարցին, թե ոստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել, պատասխանել է․ «Լավ ուսումնասիրեք հայտարարագիրը, նոր եկեք հարց տվեք»։ Դուրյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ շոշափելի ֆինանսական միջոցներ՝ 19 միլիոն ՀՀ դրամ, 197 հազար դոլար, 23 հազար եվրո։ Իսկ պաշտոնյայի տարեկան եկամուտն ընդամենը 4 միլիոն 825 հազար դրամ է կազմել, որից 2 միլիոնը՝ աշխատավարձ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...