Վարդենիսի բնակիչները դժգոհում են Սոթքի ոսկու հանքի շահագործումից
«Ժողովուրդը» գրում է. «Վարդենիսի բնակիչները դժգոհում են Սոթքի ոսկու հանքի շահագործումից՝ պնդելով, որ այն վնասում է հարակից համայնքների բնակիչների առողջությանը: Նրանց խոսքերով, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հանքը շահագործում է բաց, հաճախակի պայթեցումներ անում, եւ արդյունքում մարդու առողջությանը վնասակար արտանետումներ են լինում: Բնակիչների մտահոգությունները կիսում են նաեւ բնապահպանները. Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց.«Պայթեցումները` ցնցման, վիբրացիայի հետ մեկտեղ, փոշի են առաջացնում, որն օդ է բարձրանում եւ տարածվում: Դրա մեջ կան նաեւ հենց այն ծանր մետաղները, որոնք հիվանդություններ են առաջացնում: Գրականության մեջ կա նշված այդ մասին: Սոթքի ոսկու հանքավայրի դեպքում նույնն է»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերություն, սակայն այդպես էլ պատասխան չստացանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...