Կձևավորվի ոստիկանական գվարդիա
Մարտի 16-ին ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն ընդունեց Իտալիայի Հանրապետության Կապրիի կարաբիներների հրամանատար Պիետրո Բեռնարդոյին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ողջունելով հյուրերին՝ Հայկ Բաբայանը ներկայացրեց Ոստիկանության զորքերի գործունեության շրջանակն ու անցած ուղին։ Նա խոսեց նաև Ոստիկանության զորքերում իրականացվելիք բարեփոխումների մասին, որոնց արդյունքում կձևավորվի ոստիկանական գվարդիա։
Պիետրո Բեռնարդոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրեց Կապրիի կարաբիներների ծառայության մանրամասներ։
Կողմերը քննարկեցին համագործակցության հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։Իտալիայից ժամանած հյուրերը շրջեցին Ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքում, ծանոթացան ծառայությանը, եղան թանգարանում, որտեղ նրանց ներկայացվեց ստորաբաժանման անցած ուղին։ Պիետրո Բեռնարդոն գրառում արեց պատվավոր հյուրերի մատյանում։ Իտալացի հյուրերը եղան նաև ակումբում, որտեղ ունկնդրեցին իտալական հայտնի երգեր՝ Ոստիկանության զորքերի երգչախմբի կատարմամբ։ Իսկ Հավերժության պուրակում հյուրերին ներկայացվեց հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների անցած ուղին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...