Բախումներ ոստիկանության եւ Քննչական կոմիտեի միջեւ. լարվածությունը նորություն չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, եւ պարբարաբար ականատես ենք լինում նրանց միջեւ անուղղակի բախումների:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդել. «Ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ` ամեն ինչ կարգավորված է, եւ հստակ աշխատում ենք համագործակցված»: ՀՀ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ Սերժ Սարգսյանի խոսքերի մասին, որոնք նա հնչեցրել էր հոկտեմբերի 9-ին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
«…Ոորոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը: Ու այս խոսքերից հետո «Կոնվերսբանկի» կողոպուտը լրիվ չբացահայտված, Դուք շտապեցիք հայտարարել, թե բացահայտվել է: Բայց ոչ գողը կա, ոչ՝ գողոնը, ինչո՞ւ հարցին, փոխոստիկանապետ Եղիազարյանը պատասխանեց. «Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...