Ալիեւը Հայաստանին մեղադրում է «նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկատարելու մեջ՝ «Զանգեզուրի միջանցքը» չբացելու պատճառով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեղադրում է Հայաստանին «նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկատարելու մեջ»՝ «Զանգեզուրի միջանցքը» չբացելու պատճառով։ Ալիեւը միջազգային փաստաթուղթն այս աստիճանի խեղաթյուրել է Անկարայում, որտեղ մասնակցում է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին։
«Չնայած Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Պրահայում եւ Սոչիում 2022թ., նա դեռ լիովին իր զորքերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքներից։ Ղարաբաղում մնում են հայկական անօրինական կազմավորումներ եւ քրեական տարրեր։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը, եւ պետք է դրա համար պատասխանատվություն կրի»,- ասել է Ալիեւը։
Իրավիճակի անհեթեությունն անգամ այն չէ, որ Ալիեւի նշած հայտարարությունը որեւէ կերպ չի ենթադրում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գոյություն, այլ այն, որ Ալիեւն անկեղծության նոպայի մեջ ինքն է դա խոստովանել հեռուստահարցազրույցում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում