Թեւակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեւակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ՝ դիրքավորման կամ հիասթափության շրջան։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատներից շատերն այսօր կա՛մ թուլացրել են քննադատության չափաբաժինը, կա՛մ ընդհատակ անցել: Ասենք, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, որոշ իմաստով՝ նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 5165 շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը, ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նախկին բարձրաստիճան զինվորականներ Օնիկ Գասպարյանը եւ այլք։
Մարդիկ, որոնք ամիսներ առաջ անխնա քննադատում էին Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին, այսօր կա՛մ պասիվացել են ու մեղմ լեքսիկոն որդեգրել, կա՛մ ընդհատակ անցել։ Հանուն արդարության նշենք, որ նույն գծի մեջ է նաեւ ԱԺ ընդդիմությունը` իշխանության դեմ 1-2 խոսող է մնացել: Եվ անգամ սկանդալային իրադարձությունները նրանց չեն ստիպում իշխանություններին կտրուկ քննադատել եւ իրենց օգտին ծառայեցնել, օրինակ, քովիդի գծով բացահայտումները: Պարզ է, որ մարդիկ չեն սիրում համառ եւ հետեւողական պայքար մղել` կեսճանապարհից հոգնում են՝ համարելով, որ իրենց քննադատությամբ ոչինչ փոխել չեն կարող: Ոմանց էլ իշխանությունն է իր գործիքակազմով լռեցրել կամ «գնել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...