Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի. Պապիկյան
Մենք քաղաքական պատասխանատվությունից չենք խուսափում. մենք իրականությունը, ճշմարտությունը ներկայացնելուց չենք խուսափում, եթե կան խնդիրներ, այդ խնդիրները բոլորինս են, մանավանդ, եթե դրանք վերաբերում են բանակին: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա անդրադարձավ գնահատականներին, որ երբ բարձրաձայնվում է 44-օրյա պատերազմի պատճառների, նաեւ հետպատերազմյան շրջանում դավաճանության մասին, դրանով իրենք անվանարկում ու որակազրկում են բանակը. «Ժողովուրդ, ես առաջարկում եմ գնահատականներ հնչեցնելիս դրանք չտարածել Զինված ուժերի վրա: Եթե Զինված ուժերում կան դավաճանական բարքեր, պետք է դրանք արմատախիլ արվեն ու դա պետք է անել համատեղ: Բայց դա տանել նրան ու ասել՝ «ամբողջ բանակին ասում են դավաճան, ոչ մեկ չի ուզում զինվորական դառնալ», էդ մտածելակերպով հեռու մնացեք բանակից, մի՛ փչացրեք առկա մթնոլորտը»,- նշեց Պապիկյանը:
Նախարարը կոչ արեց չհամարձակվել իրենց իշխանությանը «հեռացնել բանակից».
«Մենք մեր բանակի առաջամարտիկն ենք, մենք մեր բանակի մի մասն ենք։ Գնացեք, հարցրեք, թե ինչ սրտացավությամբ ենք մենք վերաբերվում Զինված ուժերի խնդիրներին»,- ընդգծեց նա։
Պաշտպանության նախարարը հայտարարեց՝ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուրի հետ. «Սատանայի հետ էլ կհամագործակցեմ, մենակ մեր բանակի համար լավ լինի, բայց 5-րդ շարասյան հետ չեմ համագործակցի»,- ընդգծեց Պապիկյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում