Բացթողումներ ՔՊ-ական պատգամավորի նախագծում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ենթարկվել է փորձաքննության, եւ բացթողումներ են հայտնաբերվել: Այս նախագծերում փոփոխությամբ պատգամավորն առաջարկում էր ամրագրել, որ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ են նախատեսվում պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրությունը, ներմուծմամբ զբաղվելու գործունեությունը, առեւտուրը, պահեստավորման, կիրառման եւ պայթեցման աշխատանքների կատարումը:
Առաջարկում է ամրագրել, որ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար պետք է գանձվի պետական տուրք, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքով համապատասխան լիցենզիա տրամադրելու համար պետական տուրք նախատեսված չէ: Ստացվում է՝ անհամապատասխանություններ կան պատգամավորի նախագծում. նա առաջարկում է մի փոփոխություն անել օրենքում, որը հակասում է մյուս օրենքին։ Միեւնույն ժամանակ իրավական փորձաքննության արդյունքներում նշվում է, թե հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը նախատեսված է ոչ թե որպես ծանուցման ենթակա գործունեություն, այլ լիցենզավորման ենթակա գործունեություն:
Արդյունքում անհասկանալի է՝ ինչպես հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի իրականացման ծանուցում ներկայացրած անձը նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո պետք է համարվի նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ, եթե նախագծով համապատասխան գործունեությունը նախատեսվում է սահմանել լիցենզավորման ենթակա: Այլ թերություններ եւս մասնագետները գտել են Գաբրիելյանի նախագծում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...