Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Ո՞րն է Նիկոլի իշխանության բռենդը՝ «դավաճանությունը», թե՞ «թալանը»

Հայաստանում վերջապես քրեական գործ է հարուցվել վերջին տարիների, շատերի գնահատմամբ՝ ամենակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ։ Խոսքը կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման, բուժման, հետևանքների վերացման մասին է։ 11 անձ ձերբակալվել է, մի մասը՝ կալանավորվեց։ Նրանց թվում է կորոնավիրուսի թեժ փուլում առողջապահության փոխնախարար աշխատած, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։ Ըստ մեղադրանքի, պաշտոնեական դիրք են չարաշահել, կեղծիքներ են արել և հարյուր միլիոնավոր դրամ հափշտակել։ Մասնավորապես, պալատում բուժվող 385 պացիենտի մասով գրել են, թե իբր վերակենդանացման բաժանմունքում են եղել, բուժման համապատասխան կետերով։ Կլանավորվածներից առնվազն երկուսին՝ «Մեդլայն Կլինիկ»-ի տնօրենին ու այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, պարգևատրել էին կորոնավիրուսի հաղթահարման գործում անուրանալի ծառայության համար, իսկ վերջինիս անգամ երկու մեդալ էին տվել։ Փաշինյանին բնորոշ է կոչում ու մեդալ տալ, հետո կալանավորել կամ հանել աշխատանքից՝ արժեզրկելով այդ բոլոր կոչումներն ու պարգևները։ Գևորգ Սիմոնյանը նույն այդ հիվանդանոցում, որի տնօրենին ևս կալանավորել են, տնօրեն է աշխատել մինչ փոխնախարար նշանակվելը։ Այս քրեական գործի վերաբերյալ հանրության արձագանքը երբ ուսումնասիրում ես, հիմնականում նշում են, որ սրանք ընդամենը մանր ձկներն են, ուղղակի որքանը իրենց պետք է, այդքանն են բացահայտում, իսկ խոշորներին, այն է՝ Թորոսյան Արսենին և Փաշինյան Նիկոլին հերթը չի հասնի։ Կորոնավիրուսի վերաբերյալ մութ պատմություններն ու հարցականներն այնքան շատ են, ու բացահայտումներն էլ գալիս են ապացուցելու, որ քաղաքացիներն իրավունք ունեն կասկածելու արդեն ամեն ինչի վրա։

Պաշտոնապես, մեկ պացիենտի բուժման միջին արժեքը կազմել է 378 հազար դրամ։ առավելագույնը՝ 1 մլն 400 հազար դրամի կարգի։ Այս տարվա փետրվար ամսի դրությամբ, ունենք Կորոնավիրուսի հաստատված ունենք 447 308 դեպք, այսինքն՝ մոտ կես միլիոն մարդ Հայաստանում վարակվել է կորոնավիրուսով, տարբեր ծանրության իհարկե։ Մեկ հոգու բուժման գումարը տատանվել է կես միլիոնից մինչ 1,4 մլն դրամ առավելագույնը․ հիմա այդ կես միլիոն մարդուց քա՞նիսն են ձևակերպվել հիվանդանոցային ստացիոնար բուժում, քա՞նիսին են ձևակերպել ավելի խորը՝ վերակենդանացման բաժանմունքում բուժում ու դրա վրա այլ կարգի, արդեն, փող աշխատել։ Կես միլիոն մարդուց մեծագույն մասը բուժումը ստացել է տնային պայմաններում, ահռելի մեծ մասը ու բուժվել է սեփական միջոցներով։ Օրինակ՝ ես, բոլոր ծախսերը ես եմ արել՝ КТ-ից սկսած, դեղամիջոցներով վերջացրած․ բայց ստացվում է՝ հնարավոր է ինձ էլ ձևակերպել են, թե ոչ թե իմ տանն եմ պառկել, այլ այսինչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, փող են դուրս գրել, ու Արսեն Թորոսյանի թիմը, կամ հենց ինքը ատկատներով հարստացել է իմ հաշվին։ Կորոնավիրուսով ծանր վիճակում հայտնվածներին իմունտետը կարգավորող դեղ էին ներարկում, արժեքը 400 հազար դրամի կարգի էր, հիվանդանոցում պառկածներին ասում էին ճարեք բերեք էդ դեղը, այնինչ կորոնավիրուսի բուժումը հիվանդանոցում ձրի պետք է լիներ։ Մարդիկ տանը մահանում էին, սրանք թվեր էին ներկայացնում հիվանդանոցներում ծանրաբեռնվածության մասին։ Բոլորը գիտեին հիվանդանոցներում տեղ չկա, մեկ էլ իմանում էիր, այսինչ հիվանդանոցում, լիքը տեղ կա, այնինչում տեղ կա, այն ժամանակ դեռ հարցեր էին առաջանում։

Մեր երկրում մինչ օրս արվել է կորոնավիրուսի 3 մլն 250 հազար թեստավորում։ Հիմա ՀՀ քաղաքացու մոտ խորը կասկածներ կան, որ էդքան թեստ է արվել, չէ՞ որ ամեն մի թեստը փող արժե․ ես, օրինակ, թեստ արել եմ, բայց հարց՝ քա՞նի թեստ է իմ անվան դիմաց գրված ու դիմացը պետբյուջեից փող դուրս գրած։ Կորնավիրուսի վերաբերյալ որքա՞ն օգնություն եկավ տարբեր միջազգային կառույցներից՝ հարյուր միլիոնավոր դոլարներ, հարյուր միլիոնավոր դոլարների օգնություններ, երևի մի էդքան էլ վարկեր վերցրեցին։ Էդքանով չէին բավարարվում, գանձապետարանում հաշվեհամար էին բացել ու քաղաքացուն էին դիմում, թե գումար փոխանցեք, որ պայքարենք կորոնավիրուսի դեմ ու մեզ հաշվետվություն անգամ չէին տալիս էդ գումարների շարժի մասին։ Հիմա մեր կոպեկ-կոպեկ հավաքած փողերով, վարկ վերցրած փողերով ու օգնություն եկած փողերով, ինչ է, կոնկրետ մարդիկ ե՞ն հարստացել։ Էս բոլորը, անշուշտ ունի բացահայտման կարիք։ Հաշվեքննիչ պալատը 9 միլիոն դոլարի չարաշահում ու չարաշահման ռիսկ էր հայտնաբերել, վատնումներ։

Պարետատուն էին բացել, պարետն էլ, մյուս փոխքաղաքապետն ա հիմիկվա, Տիգրան Ավինյանը․ իր անփորձ հալին, ինչ որոշում ուզում՝ կայացնում էր, տրամաբանական ու տրամաբանությունից դուրս, վստահ եմ՝ ինչ փող ուզել, խառը ծախսել է, ո՞վ քննեց։ Ո՞վ քննեց, թե պարետի, առողջապահության նախարարի, վարչապետի որոշումները որքանով էին օրինականության ու տրամաբանության մեջ ու ինչ վնասներ կրեց պետությունը, քաղաքացին, էլ չասեմ 10 հազարից ավելի մահերի մասին։ Կորոնավիրուսի ժամանակ նշանակումները, նախարար-փոխնախարարների ու պարեկի ընկերներին կարանտինային վայրերի ղեկավարներ նշանակելը, դիմակների, ալկոգելերի, թեստերի բիզնեսները։

Կասկածը շատ վատ բան է, երբ կասկածը մտնում է մեջդ, դա հանգիստ չի տալիս, մինչև վերջին դետալը չբացահայտվի։ Իսկ կորոնավիրուսը ամենափողոտ ու ամենափակ թեմաներից մեկն էր, այսպիսի մանր բացահայտումներով կարծիք ես կազմում, որ վարակվածների կյանքերի ու անգամ թեթև տարածների հաշվին կոնկրետ մարդիկ են հարստացել։ Կարծում եմ, որ պետք է հստակ հանրությանը տրվի հնարավորություն ամեն ինչ ստուգելու։ Մասնավորապես՝ առաջարկ եմ անում կառավարությանը՝ ինֆորմացիան բաց դարձնելու մասով։ Ստեղծեք ռեեստր և նրանում գցեք բոլոր վարակվածերի տվյալները, հիվանդանոցային բուժում ստացածները, որպեսզի ես մտնեմ և ուսումնասիրեմ՝ ես, ըստ Արսեն Թորոսյանի, բուժումը տանն եմ ստացե՞լ, թե հիվանդանոցում, էն մյուսը, որ հիվանդանոցում է պառկել՝ իմանա, վերակենդանացումում է հաշվառվել, թե ոչ, քանի КТ են արել, ինչ դեղամիջոց են դուրս գրել, որ իմանանք մեկ հոգու անունով քանի անգամ են և այլ ստուգումներ և այլն արել։ Կասեն անձնական, բժշկական գաղտնիք է, բայց, մի րոպե, այստեղ կա շատ մեծ հանրային շահ, որովհետև մենք գործ ունենք ուղղակի միլիարդավոր դոլարների հետ։ Օրինակ, մենք ունենք ընտրողների ռեգիստր, որում կան տվյալներ, թե մեկ տան վրա քանի հոգի են գրանցված, ովքեր են, որպեսզի քաղաքացին իմանա՝ նախ կա՞ ցուցակում և երկրորդ՝ հո իր տան վրա բազմաթիվ մարդկանց չե՞ն գրանցել։ Ընտրություններից հետո էլ մասնակիցների ցուցակները հրապարակում են, որ քաղաքացին իմանա՝ իր քվեարկությունը արձանգրվել է, թե ոչ կամ էլ՝ հո իր փոխարեն չեն քվեարկել։ Դա էլ չէին ընդունում, ասում էին անձնական գաղտնիք է, բայց հասկացան, որ ավելի կարևոր է ընտրախախտումների դեմն առնելը՝ հանրային շահը դա էր հուշում։

Մենք իրավունք ունենք հասկանալու, մենք մեր փողերով բուժվել ենք կամ որոշները՝ պետական գումարներով, բայց դրա արդյունքում որքա՞ն գումար է թալանել Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի թիմը։ Ստացվում է, որ մեր երկրում աղետն ու վարակը իշխանության անդամների հարստացման համար է։ Պատերազմում 10 անգամ ավելի գնով զրահաբաճկոն ու կասկա են առնում, կորոնավիրուսի ժամանակ խնդրեմ տեսնում ենք, ասֆալտից փող են քերում, լվանում ու իրար պարգևատրում են։ Դրա համար էլ մամուլը գրում է, որ մի սովորական իշխանական պատգամավոր արդեն 35 հազար դոլարանոց ավտոմեքենա է իր համար ուսունասիրում, էն մի պատգամավորը դաղյակ ա սարքում, էն մի նախարարը պատրաստի դղյակն ա առնում, մյուսները Միկոնոսներից տուն չեն գալիս։ Իսկ կարող ա՞ պատահաբար դա մեր փողերն են, Քովիդի վրա դուրս գրած փողերն են։ Ես մեծ վերապահում ունեմ, երբ ասում են հեսա Թորոսյանին կբռնեն․ չեմ հավատում, որովհետև իրենք բոլորով այնքան հանցավոր գործեր ունեն միասին արած, բոլորը իրարից տեղյակ են, իրար վրա թղթեր ունեն, լուսանկարներ, տեքստային ու ձայնային հաղորդագրություններ ունեն պահած, որ Թորասյանն էլ, Ավինյանն էլ, տո կարգին Հայկոն էլ, էնքան բան դեմ կտան, իսկ վերջում փուռը կտան իրենցից ավելի մանր մի քանիսին ու դրանով կփակեն կգնա։ Տեսնենք, ես ճիշտ դուրս կգա՞մ, թե չէ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ժողովուրդ, ձեզ թալանել են։ Հիմա ժողովուրդն ա ասում, Նիկոոլ, այ տղա, թալանը սա է, ո՛չ պոզով է, ո՛չ պոչով։ Ու դառել է այնպես, որ այս իշխանության օրոք էլ եթե բռնվում է որևէ կոռուպցիոներ, արդեն մտածում ենք, որ կամ լավ չի կիսվել ամենավերևինի հետ կամ չեն բարիշել, կամ ուրիշ թեմա կա։ Կասկած չունեն, որ անհնար է մեր պես երկրում որևէ նախարար, փոխնախարար փող ուտի ու դրանից տեղյակ չլինի նրա ղեկավարությունը։ Այլ հարց է, որ այդ ամենը մի օր ջրի երես է դուրս գալիս։

yerevan.today