Քանաանին հայտարարել է Բահրեյնի հետ Իրանի հարաբերությունների բարելավման հնարավորության մասին
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում Բահրեյնի հետ հանրապետության հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է Fars-ը։
«Բարեբախտաբար, հաշվի առնելով այն դրական մթնոլորտը, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում, այդ դրական փոփոխությունները կարող են վերաբերել նաեւ տարածաշրջանի այլ երկրներին, այդ թվում Բահրեյնին»,- ասել է Քանաանին։
Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել էին 2016թ., հայտնի շիա աստվածաբան Նիմր ան-Նիմրի մահապատժի դեմ Իրանում սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունում ցույցերի մասնակիցների վրա հարձակումից հետո։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում