Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Սոցիալական արդարություն»․ Դատախազների աշխատավարձը բարձրացել է 133 անգամ ավելի շատ, քան թոշակառուների մեծ մասինը

168.am-ը գրում է. Մի քանի հազար դրամով թոշակ են բարձրացրել, այնպես են խոսում, կարծես միլիոններ են տվել թոշակառուին։ Այնինչ՝ եղածն ընդամենը 3000 կամ համարենք 6000 դրամ է։ Չնայած այդ 6000-ից շատ քչերն են օգտվում՝ թոշակառուների հազիվ 15 տոկոսը։

Խոսքն անցած տարվա հուլիսից անկանխիկ եղանակով առևտուր իրականացնելիս 10 տոկոս հետվճար ստանալու մասին է։

Հայտարարում էին, թե մինչև տարեվերջ թոշակառուների 80 տոկոսը կդառնա այս համակարգի շահառու։ Այնինչ՝ ընդամենը 15 տոկոսն է դարձել։

585.000 թոշակառուներից ու նպաստառուներից, անցած տարվա վերջի դրությամբ, ընդամենը 67 հազարն է օգտվել հետվճարից, այն էլ՝ հազիվ 3 հազար դրամի չափով։

 

Թոշակառուների ու նպաստառուների 89 տոկոսը դուրս է եղել այդ համակարգից։ Բայց դա չի խանգարում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կրկնի, թե թոշակները 6 հազար դրամով բարձրացել են։

«Սա նշանակում է, որ թոշակը սեպտեմբերից ոչ թե 3 հազար դրամով է ավելացել, այլ 6 հազար»,- կառավարության վերջին նիստերից մեկում ևս մեկ անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Թե թոշակառուների քանի՞ տոկոսի թոշակն է իրականում 6 հազարով ավելացել, իսկ քանի՞ տոկոսինը՝ 3000-ով, նրա համար կարևոր չէ։ Ասում է այն, ինչ իրեն ձեռնտու է։

 Երեք կամ, համարենք, 6000 դրամով թոշակ են ավելացրել, իսկ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացրել են հարյուր հազարներով։ Դա էլ քիչ է, հիմա էլ որոշել են գրեթե կրկնապատկել դատախազների աշխատավարձերը. պատրաստվում են 92 տոկոս հավելավճար տալ։ Ուղղակի բարձրացում չեն անում, որպեսզի չերևա այն դիսբալանսը, որն առաջանալու է պետական համակարգի մյուս պաշտոնյաների ու դատախազների աշխատավարձերի միջև, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում։

Գլխավոր դատախազը դառնում է Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող թիվ մեկ պաշտոնյան։ Անհամեմատ ավելի շատ է ստանալու, քան հանրապետության նախագահը, վարչապետը կամ Ազգային ժողովի նախագահը։

Շարքային դատախազի աշխատավարձը սրանով հավասարվելու է պատգամավորի կամ նախարարի աշխատավարձին։

Տրամաբանություն չկա, բայց փորձել են հորինել։

«Դատախազների ծանրաբեռնվածությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է»,- ասում է արդարադատության փոխնախարարը։

Դա նվազեցրել է դատախազությունում աշխատելու գրավչությունը։ Մի քանի տարի աշխատելուց հետո երիտասարդ կադրերը հեռանում են ու զբաղվում այլ աշխատանքով։

Որպեսզի մարդկանց պահեն համակարգում, որոշել են շահագրգռել աշխատավարձերի բարձրացմամբ։

430 դատախազին աշխատավարձի 92 տոկոսի չափով հավելավճար տալու համար պատրաստվում են պետական բյուջեից հատկացնել 2 մլրդ 443 մլն դրամ։

Այսօր կրտսեր և միջին օղակների դատախազների միջին աշխատավարձը 430 հազար դրամի կարգի է։ Այս փոփոխության արդյունքում այն կբարձրանա ևս 400 հազար դրամով և կկազմի 830.000 դրամ։ Խոսքը միայն կրտսեր և միջին օղակի դատախազների մասին է, որոնց աշխատավարձի ամսական հավելումը կկազմի 400 հազար դրամ։

Եթե համեմատենք թոշակների հետ, ապա կստացվի, որ միայն այս փոփոխության արդյունքում դատախազների աշխատավարձը 133 անգամով ավելի շատ է բարձրանում, քան բարձրացել է թոշակառուների 85 տոկոսի թոշակը, 66 անգամով ավելի շատ, քան թոշակառուների մնացած 15 տոկոսի թոշակը։ Եվ սա այն դեպքում, երբ դատախազները բոլորովին էլ մեր հասարակության սոցիալապես ամենաանպաշտպան խմբերից չեն։ Կան շատ ավելի ցածր սոցիալական ապահովվածություն ունեցող պաշտոնյաներ, որոնք պակաս ծանրաբեռնված չեն։ Թոշակառուների մասին անիմաստ է նույնիսկ խոսելը։ Բայց իշխանությունները նախապատվությունը տվել են հենց դատախազների աշխատավարձերի բարձրացմանը։

Ասում են՝ խնդիրը ծանրաբեռնվածության մեջ է, բայց ծանրաբեռնվածությունը թեթևացնելու փոխարեն՝ աշխատավարձն են «ծանրաբեռնում»։ Այնինչ՝ աշխատավարձերի այսպիսի դիսբալանս չստեղծելու համար կարող էին ավելացնել դատախազների թիվը, թեթևացնել ծանրաբեռնվածությունը և դրանով լուծել խնդիրը։

Իրականում որոշել են գնալ այս ճանապարհով, որովհետև դատախազությունը՝ արտաքուստ անկախ լինելով գործադիրից, նաև քաղաքական կարևոր խնդիրներ է լուծում իշխանությունների համար։ Այդ պատճառով էլ որոշել են այսպես վարձահատույց լինել։

Նման առատաձեռնությունը մեկ էլ ոստիկաների նկատմամբ են ցուցաբերում։

Ու որպեսզի տպավորություն չստեղծվի, թե մյուս ոլորտներին պատշաճ ուշադրություն չեն դարձնում, որոշել են այդ տեղերում էլ աշխատավարձի բարձրացման իմիտացիա ստեղծել։ Միայն ատեստավորում անցնելուց հետո են պատրաստվում աշխատավարձ բարձրացնել՝ լավ իմանալով, որ շատերը չեն անցնելու ատեստավորումը։

Վկա՝ ուսուցիչների ատեստավորումը. 2 տարում ուսուցիչների 10 կամ 15 տոկոսն էլ չի ատեստավորվել, որպեսզի օգտվի բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից։ Չնայած աշխատավարձի բարձրացման գայթակղությանը, շատերը պարզապես խուսափում են ատեստավորվելուց, որովհետև այնպիսի պահանջներ են դնում, որ հնարավորինս քչերը կարողանան այն հաղթահարել։

 Նույնը հիմա ուզում են անել մյուս ոլորտներում, այդ թվում՝ բանակում։ Պատահական չէ, որ բանակում այնքան էլ ոգևորված չեն ատեստավորման միջոցով աշխատավարձի բարձրացման գաղափարից։ Ոչ թե այն պատճառով, որ չեն ուզում ատեստավորվել, այլ մտահոգություն ունեն, որ հատուկ այնպիսի պայմաններ կսահմանեն, որ շատերը պարզապես չկարողանան հաղթահարել ու աշխատավարձի բարձրացում ունենալ։ Կստեղծեն տպավորություն, որ իրենք պատրաստ են բարձրացնել աշխատավարձերը, բայց զինվորակաները պատրաստ չեն դրան։

Պաշտպանության համակարգում աշխատավարձերի բարձրացումը կապում են ատեստավորման հետ, իսկ դատախազների դեպքում, առանց հաշվի առնելու որակավորումը, ուղղակի ավելացնում են, այն էլ՝ 92 տոկոսի չափով։

Դատախազների հավելավճարի համար բյուջեում մի քանի միլիարդ փող կա, իսկ հաշմանդամություն ստացած զինվորականների համար, պարզվում է, չկա։ Ու որպեսզի երկրորդից երրորդ կարգ անցած զինվորականներին Զինծառայության ապահովագրության հիմնադրամից որոշակի փոխհատուցում տան, որոշել են կրճատել առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների փոխհատուցման չափերը։

Այնինչ՝ կարող էին երկրորդ խմբից երրորդ տեղափոխված ու հիմնադրամի փոխհատուցումից զրկված զինհաշմանդամների ֆինանսական կորուստներն այլ ճանապարհով վերականգնել։

Բյուջեից կարող էին գրեթե 2,5 մլրդ դրամ տալ դատախազներին հավելավճար վճարելու համար, չէին կարող 100 մլն դրամ տալ՝ երրորդ խմբի հաշմանդամներին փոխհատուցում տալու համար։ Պարտադիր պիտի կտրեին մյուսների փոխհատուցումները, որ նաև երրորդ խմբի հաշմանդամներին որոշակի օժանդակություն տային։ Առանց այն էլ մի մեծ փոխհատուցում չեն ստանում՝ այսօրվա համատարած թանկացումների պայմաններում, հիմա էլ կրճատում են։ Մեկի հաշվին մյուսի խնդիրն են փորձում լուծել։ Բայց իրենց պարագայում լիուլի օգտվում են բյուջեի փողերից՝ կուզեն՝ պարգևավճար կտան, կուզեն՝ հավելավճարով կկրկնապատկեն աշխատավարձերը։ Իսկ երբ հերթը հասնում է սոցիալապես անապահովներին ու նրանց, ովքեր առավել քան դրա կարիքն ունեն, պարզվում է, որ փող չկա։

7000-ով նվազագույն աշխատավարձր բարձրացրին, իսկ դատախազներին մի քանի հարյուր հազարից մինչև ավելի քան 1 մլն դրամի հավելավճար են պատրաստվում տալ՝ աշխատավարձերից ու պարգևավճարներից զատ։

Սա է այս իշխանությունների բերած սոցիալական արդարությունը։ Նախկինում երբեք աշխատավարձերի այսպիսի անհավասարաչափություն չի եղել, ինչպես հիմա է։ Մի բան, ինչը բերում է սոցիալական անարդարության ու բևեռացման խորացման։ Հասարակության համեմատաբար ունևոր հատվածը հարստանում է, իսկ չունևորը՝ ավելի աղքատանում։

168.am