Հարվի Վայնշթեյնի եղբայրը նույնպես մեղադրվում է սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի սեքս-սկանդալը նոր երանգներ է ստանում: Պարզվում է՝ Վայնշթեյնը միայնակ չէ իր սեռական ցանկություններում: Հարվիի կրտսեր եղբայրը՝ Բոբը, նույնպես նմանատիպ փորձ է ունեցել:
Բոբ Վայնշթեյնի գործընկերուհին՝ Ամանդա Սիգելը, որը պրոդյուսերի հետ աշխատել է The Mist նախագծի շրջանակներում, մեղադրել է նրան իր հանդեպ անբարո վարքագիծ դրսեւորելու մեջ:
Դերասանուհին նշել է, որ Բոբը նկարահանումներից հետո նրան հրավիրել է իր ննջարան, սակայն կինը մերժել է: Դրանից հետո կրտսեր Վայնշթեյնն անընդհատ անբարո առաջարկություններ է արել Ամանդային եւ դադարել է անհանգստացնել նրան միայն այն ժամանակ, երբ կինը սպառնացել է լքել նախագիծը:
Ի դեպ, Բոբը The Hollywood Reporter-ի հետ զրույցում ասել էր, թե չի իմացել ավագ եղբոր արարքների մասին, այլապես՝ կկանգնեցներ նրան:
Հիշեցնենք, որ Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայի խորհուրդը կողմ է քվեարկել, որպեսզի Հարվիին գիլդիայից հեռացնելու գործընթաց սկսվի: Նշվում է, որ խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել:
Ավելի վաղ Հարվի Վայնշթեյնը հեռացվել է Ամերիկյան կինոակադեմիայից:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում