Մեր ամբողջ տարածաշրջանը մեծ-մեծ քայլերով գնում է դեպի խոշոր ռազմական բախումների․ Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մեր ամբողջ տարածաշրջանը մեծ-մեծ քայլերով գնում է դեպի խոշոր ռազմական բախումների։ Հարվածի տակ է հատկապես Իրանը։
Մարտի 9-ին մեկօրյա այցով Իսրայել էր մեկնել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հանդես գալով Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսելու հայտով։
Այդ հանդիպումից անմիջապես հետո՝ մարտի 10-ին, հրատապ այցով Ադրբեջան է մեկնել Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։
Բոլոր հանդիպումների ժամանակ կարևորվել է Իրանի վրա լայնածավալ հարձակման ծրագիրը՝ դրանում ներգրավելով ինչպես Իսրայելին, այնպես էլ Ադրբեջանին։
Վերջին օրերին Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգիլան) նորակառույց օդանավակայաններում թռիչքներ են անում իսրայելական կործանիչները։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իրավացիորեն է նշում, որ եթե լայնածավալ հարձակում լինի Իրանի վրա, ապա նույն վայրկյանին Ադրբեջանն ու Թուրքիան իրենց զորքերը կմտցնեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։
Առաջնագծի պաշտպանական համակարգերի ամրացումը և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար քաղպաշտպանության պատրաստումը անհետաձգելի կենսական անհրաժեշտություն է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...