Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում կմնա որպես խաղացող․քաղաքագետ
Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում կմնա որպես խաղացող։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման շրջանակում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կարող է 180 աստիճանով շրջել այս քաղաքականությունը։
«Սակայն որոշակի դիրքավորումը հայկական քաղաքականության ապրանքանիշն է, միշտ եղել է: Ուրիշ բան, որ նախկինում նման հրապարակում չի եղել», - հավելեց նա։
Իսկանդարյանը նշեց, որ մինչեւ վերջերս ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի ուղղակի հակադրության վառ օրինակ չէր։
Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը չափազանց խանդով է վերաբերվում արեւմտյան երկրների՝ հետխորհրդային տարածք մուտք գործելուն։
«Պարզապես անհնար է պատկերացնել, որ առանձին Լեռնային Ղարաբաղի կամ Լաչինի միջանցքում կարելի է անտեսել այն շատ լուրջ հակասությունները, որոնք առկա են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Հակառուսական տրամադրությունները բացարձակապես ամենուր են հետխորհրդային տարածքում, դրանք առկա են նաեւ հենց Ռուսաստանում։ Սակայն ընդհանուր առմամբ ռուսական ազդեցության գոտուց դուրս գալը սկզբունքորեն անհնար է», - եզրափակեց նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...