Ադրբեջանի ողջ պետական ռեսուրսը նախապատրաստվում է Հայաստանը մասնատելուն, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են պատրաստվել իբր խաղաղությանը
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքագիտության մեջ գոյություն ունեն տարատեսակ եզրույթներ և ձևակերպումներ, որոնցով կարելի է որակել այս կամ այլ քաղաքական գործընթաց։
Սակայն ոչ մի քաղաքագիտական տերմին առայժմ ձևակերպված չէ, որի օգնությամբ կարող ենք պատշաճ ձևակերպել այն ակնհայտ աննորմալությունը, որի մեջ մենք բոլորս ապրում ենք։
Ինչ՞ որակում կարելի է տալ Հայաստանում իշխող քաղաքական համակարգին, որն իր քաղաքականությունը կառուցում է քաղաքական տրամաբանության և տարրական քաղաքական հաշվարկների բացակայության ներքո։
Բացատրեք խնդրում եմ, ինչպե՞ս կարելի է անվանել մի քաղաքականություն, երբ Ադրբեջանի ողջ պետական ռեսուրսը նախապատրաստվում է Հայաստանը մասնատելուն, իսկ Հայաստանի իշխանությունները (ուշադրություն)` արձանագրելով այդ իրողությունը, շարունակում են պատրաստվել իբր խաղաղությանը։
Կամ` մեկ այլ օրինակ, մի կողմից Ադրբեջանը հաստատակամ է ՈՉՆՉԱՑՆԵԼ Արցախը և ենթարկել արցախահայությանը ցեղասպանության, ինչը իր հերթին հաստատում են ՀՀ իշխանությունները և միաժամանակ պաշտոնական Երևանը պնդում է, որ Արցախը պետք է դուրս գա «ուղիղ բանակցությունների»` իրեն ցեղասպանել ցանկացողների հետ։ Սա նույնիսկ աբսուրդ չէ, սա թուրք֊ադրբեջանական հակահայկական օրակարգի ուղիղ սպասարկում է։ Ինչպես՞ կարելի է այս աբսուրդին ի պատասխան հակազդել։
Ինչպե՞ս»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում