Ինդոնեզիայի պետական լրատվականի անդրադարձը՝ ԼՂ-ն հայաթափելու Ադրբեջանի քաղաքականությանը
Ինդոնեզիայի պետական լրատվական Antara News-ը Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է ՀՀ դեսպանության տրամադրած հոդվածը, որում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից շարունակվող հերթական հայատյաց ակցիային՝ Լաչինի միջանցքն արդեն 80 օրից ավել փակ պահելուն:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հոդվածում նշվում է, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ին, Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ ու հանցավոր անգործության պայմաններում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող հայերի նկատմամբ ջարդեր իրականացվեցին, արդյունքում սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ, հազարավորները բռնի տեղահանվեցին:
Սումգայիթի՝ նախապես ծրագրված ջարդերը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Արցախի ժողովրդի խաղաղ պահանջին՝ ազատ ու անկախ որոշելու իրենց ապագան:
Նշվում է, որ հանցագործները զոհերին թիրախավորել են բացառապես ազգային պատկանելությունից ելնելով, միակ չափանիշը եղել է հայ լինելը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում