Հայաստանն իմ սեփականությունն է, բյուջեն՝ իմ ընտանեկանը
Երբ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում այդ արարածը զավթեց իշխանությունը, կարճ ժամանակ անց փողոցները ողողվեցին նրա «իմաստուն» խոսքերով․ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը»։ Փաստորեն, այդ խոսքերի կեղծ պաթետիզմի տակ թաքնված է այդ արարածի իրական մտածողությունը։ Եթե նրա համար Հայաստանը «օջախ» է, այսինքն՝ բնակարան, ապա նա կարող է այն վաճառել, այլ երկրում տուն գնել։Նույնը Հայաստանի պետական բյուջեն, նա համարում է իր ընտանեկան բյուջեն։ Նույն այդ «իմաստուն» խոսքերը փողոցներում ողողելու համար, գումար դուրս գրվեց պետբյուջեից։ Հետագայում այդ երևույթը իր կնոջ և արբանյակների հետ ճամփորդություններ կատարեց դեպի ԱՄՆ, Իտալիա։ Ո՞մ հաշվին․․․
Այդ իր «ընտանեկան» բյուջեից շռայլորեն վարձատրում է իրեն պահող ոստիկաններին, իր ստրուկ նախարար-պատգամավորներին։
Ինչպես աշխարհում ցանկացած մարդ, կարող է որոշել, թե իր տուն ովքեր այցելեն, ովքեր՝ ոչ, այս արարածը համարելով Հայաստանն իր «օջախը» միանձնյա որոշում է, թե ով կարող է և ով չի կարող այցելել Հայաստան։ Նրա քմահաճույքով այսօր արգելվել է Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան։ Մինչ այդ նույն արարածի ցուցումով արգելվեցին Կոնստանտին Զատուլինի, Մուրադ Փափազյանի և այլոց մուտքը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...