Ով կզբաղեցնի Գուրգեն Ներսիսյանի տեղը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանի` պետնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո Արցախում գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է մնացել, այն պետք է համալրվի մի քանի օրից։ Չնայած որ խորհրդարանն է ընտրելու նոր գլխավոր դատախազին, սակայն երեկվա դրությամբ դեռ պատկերացում չունեին, թե ում թեկնածությունն է ներկայացնելու Արցախի նախագահը։ Նախագահականի մեր աղբյուրները փոխանցում են, որ ամենայն հավանականությամբ Արայիկ Հարությունյանի ընտրությունը կանգ կառնի Ներսիսյանի տեղակալներից մեկի վրա: Չի բացառվում՝ Կարեն Գաբրիելյանի, որը դատախազության հնաբնակներից է, սակայն պատերազմից հետո՝ 2021-ի մարտի 15-ին է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ։
Ի դեպ, մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, թե չի բացառվում, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զբաղեցնի ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն Արցախի Սահմանադրությունը դա թույլ չի տալիս․ «Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...