Անառակ որդու վերադարձը. քաղաքական ասպեկտ
• Այսօր Հայոց եկեղեցու օրացույցում Մեծ պահքի երրորդ՝ Անառակի կիրակին է։ Անառակ որդու արքետիպը մարմնավորում է սկզբնապես մեկ ընդհանրական մարդկային հոտի՝ դեպի Աստված դարձի գալը։ Հենց այդ նպատակով Աստված Քրիստոսին տվեց այս աշխարհին՝ հասկանալով, որ առանց հովիվ հոտն ինքնուրույն դարձի չի գա։ Եկեղեցու հայրերի շատ դիպուկ մեկնաբանությամբ հայտնի առակում հայրը խորհրդանշում է Աստծուն, անառակ որդին՝ մեղսավոր մարդկությունը, հայրական տունը՝ եկեղեցին, օտար աշխարհ գնալը՝ Աստծուց հեռանալը և մեղքին տրվելը, ստացած հայրական ժառանգությունը վատնելը՝ աստվածային շնորհից զրկվելը։
• Ամենակալ Հոր այս մոտեցումը պետք է ցուցաբերվի նաև հայոց հոտի վերահավաքման ժամանակ։ Զզվելի է տեսնել առանձին գործիչների, հրապարակախոսների՝ «հայրական տունը չլքած որդու» փարիսեցիական վերաբերմունքը մեր մոլորված հայրենակիցների հանդեպ, որ խտացված է «արդար ա, հասնում ա» ոչինչ չասող և քաղաքականապես ինվալիդ արտահայտությունների մեջ։ Է՛լ ավելի զավեշտալի է այն դժկամությունը, որով քաղաքական փարիսեցիներն ընդունում են (իսկ ավելի ճիշտ՝ չեն ընդունում) հատուկենտ մոլորված անձանց, որ ինքնուրույն են դարձի գալիս։ Մինչդեռ Աստված պատվիրել է, որ այդ դեպքերում «Ուրախ լինել եւ խնդալ պարտ էր, զի եղբայր քո այս մեռեալ էր եւ եկեաց, կորուսեալ` եւ գտաւ» (Ղուկաս 15․32)։
• Նկարում լեհ նկարիչ Հենրիկ Սեմիրադսկու «Անառակ որդու վերադարձը» կտավն է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...