Մահափորձ են կատարել ազատամարտիկ Շահե Աճեմյանի նկատմամբ
Ֆեյսբուքյան օգտատեր Լիկլիթ Հովակիմյանը գրել էր, որ երեկ՝ մարտի 2-ին, մահափորձ են կատարել Արցախյան առաջին պատերազմի հայտնի ազատամարտիկներից «Խաչակիրներ» լեգենդար ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանի նկատմամբ․
Դեպքը տեղի է ունեցել Երևանի Արզումանյան-Շինարարներ խաչմերուկում։
Oragir․News-ի հետ զրույցում Շահե Աճեմյանը պատմել է․ «Փայտով սկսեցին խփել գլխիս, խանութ էի գնում։ Ես արագ կողմնորոշվեցի ու պտտվելով խփեցի մեկի դեմքին՝ ընկավ գետնին։ Մոտս փոքր դանակ կար, պաշտպանվելու համար հանեցի, սրանք փախան․․․»։ Ազատամարտիկը համոզված է, որ իր սուր քննադատությունների համար որոշ ուժեր որոշել են պատժել իրեն։ «Հայ են, թե՞ թուրք դեռ չգիտեմ»։
Վնասվածքներ ստացած ազատամարտիկը տուն հասնելուն պես զանգ է ստացել․ «Անծանոթ համարից էր, ասեց՝ սատկելու ես․․․։ Հայոյեցի ու անջատվեց»։ Շահե Աճեմյանը ոստիկանություն չի դիմի՝ չի վստահում․ «Ես ինձ վատ վիճակի մեջ գցեմ, որ տանեն, բերեն ու ոչ մի արդյունք չտա, նիկոլական ոստիկանությանը չեմ վստահում»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...