Ամոթ է, պարոնայք... ամոթ է․ Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երկու օր առաջ, այսպես կոչված, սորոսական գրեթե բոլոր կառույցները համատեղ հայտարարություն տարածեցին այն մասին, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը: Այսօր արդեն կարելի է 100 տոկոսանոց վստահությամբ պնդել, որ այդ հայտարարությունը ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում. ապահովել սեփական «ալիբի», որպեսզի ապագա մեղադրանքների ժամանակ ասեն.«Մենք պայքարել ենք»: Գոնե ինձ հասկանալի է, որ այսօր այդ «պայքարը» կրում է բացարձակ իմիտացիոն բնույթ, որովհետև բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են ԻՐԱԿԱՆՈւՄ պայքարում այդ նույն կազմակերպությունները Թեղուտի, Մաշտոցի պուրակի, Էլեկտրիկ Երևանի, օտարալեզու դպրոցների, նույն այդ Ամուլսարի և վերջապես, 2018թ «թավշյա հեղափոխության» ժամանակ: Տեսել ենք, թե ինչպիսի մեդիա ռեսուրս էր միացվում և ինչքան մարդ էր լցվում փողոցներ: Իսկ այսօր, երբ այդ կազմակերպությունների շատ անդամներ աշխատում են կառավարությունում և ԱԺ-ում՝ ընդամենը ձևական բնույթի մի հայտարարություն... հետագա մեղադրանքներին ֆորմալ պատասխան ունենալու համար:
Ամոթ է, պարոնայք... ամոթ է:
Հ.Գ. Հետաքրքիր է, Կառավարությունում և Աժ-ում աշխատող սորոսականները գոնե ֆորմալ առումով միացե՞լ են այդ հայտարարությանը


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...