Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սոնա Մնացականյանի գործով հատուկ վերանայման բողոքը․ փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով հատուկ վերանայման բողոքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ ՀՀ լավագույն դատավորներից՝ Ա.Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց ներկայացված հատուկ վերանայման բողոքը եւ արձանագրեց, որ ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները եւ իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար եւ պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։ Բազմիցս նշել եմ, որ այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։ Նաեւ չեմ բացառում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը եւ ի վերջո փակել իր համար խոցելի թեման (քանի որ մեր հասարակության հիշողության աստիճանը լավ են «չափել»), իսկ անկախ դատավորին, տաղանդավոր իրավաբանին դարձնել ԲԴԽ կոչված՝ իրավունքի, իրավաբանության կառափնարանի հերթական թիրախ»,- գրել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...