Նարիբեկյան, թե Առաքելյան՝ ի՞նչ տարբերություն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 11-15-ը կգործուղվի Մանամա (Բահրեյնի Թագավորություն), իսկ մարտի վերջին՝ Գերմանիա։ Բահրեյն այցի նպատակը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելն է։
Ուշագրավ է, որ 11 հոգանոց պատվիրակության կազմում ԱԺ նախագահն ընդամենը երկու պատգամավոր է ընդգրկել՝ իր նախկին խորհրդական Հասմիկ Հակոբյանին եւ ՔՊ-ից Ծովինար Վարդանյանին, մյուս ութն աշխատակազմից են՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը, օպերատորը, աշխատակազմի ղեկավարը, արարողակարգի պետը եւ այլք, իսկ ընդդիմությունից առհասարակ մարդ չկա։ Սրանով, թերեւս, ԱԺ նախագահը ՔՊ-ական պատգամավորներին հասկացնում է, որ «Վահան Նարիբեկյանը ճիշտ էր, իրենք՝ սխալ»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՔՊ խմբակցության նիստում իշխանական պատգամավորները քննադատել էին Ալեն Սիմոնյանին, որ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները գործուղումների ավելի շատ են մեկնում, քան իրենք՝ պատգամավորները, դա համարել էին աշխատակազմի նախկին ղեկավար Նարիբեկյանի մեղքը եւ, ի թիվս այլ զանցանքների, պահանջել, որ վերջինս ազատվի պաշտոնից։
Արդյունքում Վահան Նարիբեկյանը դիմում գրեց ազատվեց, հիմա նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար նշանակված Դավիթ Առաքելյանն է մեկնում գործուղումների եւ աշխատակազմի մյուս ներկայացուցիչները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...