Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

ՀՀ բնակչության քա՞նի տոկոսն է զոհվել Փաշինյանի իշխանության պատճառով․ թվեր ու փաստեր

Մեր նորագույն պատմության ամենաչարչրկված էջերը երկուսն են՝ մարտի 1 ու հոկտեմբերի 27։ Երկու իրադարձությունն էլ ամենաշատը չարչրկել են ու ամենաշատ մեղադրանքները հնչեցրել են նրանք, ում դերն այդ ողբերգություններում անգնահատելի է, բայց ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական գնահատականի չեն արժանացել, մի մասը մի թեթև իրավական գնահատական է ստացել մարտի 1-ի մասով։ Խոսքս այս իշխանության մի շարք ներկայացուցիչների մասին է։ Մինչև 2008 թվականը մարտի 1-ը մեզ համար տոն էր՝ գարնան առաջին օրը։ 2008 թվականից մարտի 1-ը դարձրին սգո օր․ այսօրվա իշխանությունները ոչ միայն սգո օրերն են շատացրել, այլև մեր տոն օրերի մի մասն էլ են վերածել սգի։

15 տարի շարունակ մարտի 1-ին մենք տեսել ենք տարատեսակ շոուներ, շահարկումներ։ Մարտի 1-ը բացահայտվել է, մեղավորների մի մասը մի որոշ ժամանակ նստել են, սպանությունները, սակայն, բացահայտված չեն։ Հենց մարտի 1-ն ու այդ սպանությունները անընդհատ շահարկելով իշխանության են եկել այս մարդիկ։ Ելույթներ են ունեցել, խոստումներ են տվել, էմոցիաներ են գողացել, խաբել են, զոհերի հարազատներին պետական կաշառք տվել, ձենները կտրել ու հիմա վայելում են։ Մարտի 1-ը այն թեման է, որից այս իշխանությունը օգտվել է որքան հնարավոր էր, բարձրացել է այդ զոհերի դիակների վրայով ու եկել է իշխանության, հասել է իր երազանքին։ Ու ամեն օր շահարկում է թեման։ Էն որ Նիկոլը ֆիդայինների, Անդրանիկի հուշարձանը քանդում է ու տեղը դնում է մարտի 1-ի զոհերի հուշարձան, նա դրանով վարձահատույց է լինում, քանի որ էդ զոհերից նա կոնկրետ քաղաքական քյար է ունեցել: Մարտի 1-ի հուշարձան կանգնեցնումը մեր հաշվին, փոխհատուցումը մեր հաշվին անթույլատրելի էր, որովհետև պարզ չէր ով ինչի համար զոհվեց։

Մարտի 1-ի մասին որքան շահարկումներ ենք լսել, այնքան էլ ստեր, ամենամեծ ստերը հնչեցվել են 2018-ից հետո։ Մի պաշտոնյա կա, որը հիմա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է, ասում էր՝ 2008 թվականի մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի սպանությունը բացահայտված է, և շուտով բոլորը կիմանան այդ մասին: Ոչինչ չիմացանք, ասում էր օլիգարխների թիկնազորին զենք են բաժանել, կան ապացույցներ, պարզվեց՝ ոչ մի բան էլ չկար, սուտ է ասել։ Ու այդ մարդը, որ քանիցս ստել է, պետք է հավատանք, որ կոռուպցիայի դեմ է հիմա պայքարո՞ւմ։

Այսօր մարտի 1-ից քիչ եմ խոսելու, խոսելու եմ նրանից, թե դրա շահարկմամբ իշխանության եկածների օրոք ինչքան զոհ ունեցանք։ 10 զոհ ունեցանք մարտի 1-ին Նիկոլենց կազմակերպած զանգվածային անկարգությունների արդյունքում։ Իսկ հետո՞ քանի հոգի զոհվեց դագաղներով իշխանության եկած այս մարդկանց օրոք։ Ամենաառաջինը կորոնավիրուսի համաճարակն էր, ձեռք էին առնում, ասում էին սովորական բան ա, մի անհանգստացեք, արաղով ողողում արեք․ իշխանության անտարբերության ու անպատասխանատվության արդյունքում ունեցանք շուրջ 10 հազար մահ։ ժողովուրդ դա ահռելի թիվ է, մի եքյա պատերազմի կորուստ։ Կորոնավիրուսի մահերը իրենց խղճին են․ իսկ իշխանափոխությունից հետո կոնկրետ իրավական պատասխանատվության են ենթարկվելու, թե մահերի, թե վիրուսի անվան տակ թալանի համար։ Թվեր սիրող իշխանությանն ասեմ, որ մարտի 1-ից 1000 անգամ ավելի շատ զոհ եղել են կորոնավիրուսից։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ լինելու է պատերազմ ու պարտվելու ենք։ Այդ պարտությունը բարեհաջող կազմակերպեց պատերազմ բերած այս թիմը․ ունեցանք 5 հազար զոհ, ու պատժվելու, հեռանալու փոխարեն հայտարարեց՝ կարող էինք այս ամենը անել առանց զոհերի, ուղղակի ինձ կասեին դավաճան։ 5 հազար զոհ եղավ, որ Նիկոլին դավաճան չասեն։ Մարտի 1-ից 5 հազար անգամ ավելի զոհ ունեցել ենք պատերազմից ու պլանավորված պարտությունից։ Դրանով էլ չբավարարվեցին․ Սեպտեմբերյան բախումներին զոհ գնաց 224 զինվոր․ 15 զինվոր զոհվեց միայն մեկ պատճառով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրանց չէր ապահովել նորմալ զորանոցով։ Բայց դրա փոխարեն պաշտպանության նախարար կոչվածը կես միլիոն դոլարանոց տուն էր գնել անհասկանալի փողերով։ Իսկ դուք գիտե՞ք, թե պատերազմի զոհերի քանի ծնող, հարազատ վշտին չդիմանալով մահացավ, ինքնասպան եղավ կամ խելագարվեց։ 2021 թվականին Երևանում՝ Աջափնյակում, պատշգամբից նետվեց 46 տարեկան մի տղամարդ, որը մարտի դաշտում կորցրել էր ընկերներին ու դեպրեսիոն վիճակում էր: Երևանում Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի պատուհանից իրեն նետեց մի քաղաքացի, որի որդին 44-օրյա պատերազմում զոհվել էր: Դատախազությունը հայտնում է, որ մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն պատերազմի հետ։ Արդյո՞ք էս մարդկանց իշխանությունը չտարավ գերեզման։ Որդու զոհվելուց հետո մայրն ու հայրը ընկնում են անկողին ու մահանում։ Պապը իմանում է, որ իր թոռ Հենրիկը պատերազմում զոհվել է, էդ գիշեր չի լուսացնում, թոռանից շուտ թաղեցին։ Նախորդ տարվա վերջին Գեարքունիքում ինքնասպան եղավ մի երիտասարդ կին, որի ամուսինը զոհվել էր սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Էս իշխանությունը մահ է, որ բաժանում է։ Չենք մոռացել, չէ՞, թե ինչպես վարչապետի ավտոշարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին ու նրա չծնված երեխային, չենք մոռացել դատարանում ընդդիմադիր գործչի մահը, չենք մոռացել քաղաքական ենթատեքստերով տասնյակ անհասկանալի մահերը։ 2019-21 թվականներին բանտերում մահացել է շուրջ 70 մարդ։ Սենց թիվ եղել է՞ առաջ։ Չեք մոռացել չէ՞, որ ամեն օր անարխիայի արդյունքում կրակոց ու մահեր են, Ապարանում երիտասարդների մահից ի՞նչ բացահայտվեց, պարզվեց իշխանականների հարազատների մատը խառն է ու ծածկեցին-գնա՞ց։ Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունը և 16 զոհը ինչի՞ համար էին։

Այսօրվա Հայաստանում մարդու կյանքը իրոք չունի արժեք։ Կարո՞ղ եք հաշվել, թե աշխարհում 100.000 բնակչի հաշվով որքան են մահերը ու որքան են Հայաստանում՝ պատերազմի զոհեր, կորոնավիրուսի զոհեր, Երթևեկության զոհերը, խաղաղ պայմաններում բանակում զոհերը, հրդադարի խախտումների զոհերը, կամրջից իրենց շաբաթը մի քանի անգամ նետող քաղաքացիները, անվտանգության նորմերի չպահպանման պատճառով զոհերը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ ՀՀ բնակչության քա՞նի տոկոսն է զոհվել, քա՞նի տոկոսն է վիրավորվել, քա՞նի տոկոսն է կորցրել ինչ ուներ-չուներ։ Բա հո զոհերը միայն նրանք չեն, որ կյանքը կորցրեցին․ էն մարդիկ, որ փողոցներն են քնում, քանի որ իրեց տունը հանձնել է թշնամուն, էն ՊՆ նախկին շենքի դիմաց քնողները Նիկոլի զոհը չե՞ն։

Էս բոլոր դեպքերն էլ ամեն մեկը մի մարտի 1 է, ուղղակի մարտի 1-ին սրանք հետաձգվեցին 10 տարով։

Ու հիմա նույն այս մահերը սփռողները խոսում են մարտի 1-ից, շահարկում են։ Սրանց ամեն քայլը մահ է, սրանց գործողությունների, ինչպես նաև հանցավոր անգործության արդյունքում մենք վերջին 5 տարվա օրերի վրա բաժանած՝ ունեցել ենք ամենօրյա կտրվածքով 11 մահ։ Ամեն օր մեր երկրում 11 հոգի մահանում է զուտ այն պատճառով, որ ունենք այս որակի իշխանություն։ Ու այսքանից հետո ի՞նչ եք կարծում, ովքե՞ր էին մարտի 1-ի 10 զոհերի հեղինակները։ Ինձ համար, պատասխանը ակնհայտ է։ Նիկոլն ի՞նչ էր ասում, ասում էր՝ սա ուչաստկովի մակարդակի գործ ա, բայց կբացահայտվի, որ կազմակերպիչները չլինեն իշխանության ղեկին։ Հիմա բա ինչի՞ չի բացահայտվում, որովհետև այո՛, կազմակերպիչներն են իշխանության ղեկին։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը այն ամենին, որ հասել է, հասել է մարտի 1-ի շնորհիվ, նա հասել է իշխանության, դա իր քաղաքական կապիտալն էր․ 2018 թվականի մարտին Նիկոլն ասում է՝ ես հպարտ եմ ինչ որ արել եմ մարտի 1-ին, էսօրվա իմ գործողություներն էլ են դրան ուղված։ Այդ խոսքերից մեկ ամիս հետո վերցրեց իշխանությունը։ Ու հիմա վայելում են։ Ո՞վ է մարտի 1-ին զանգվածային անկարգությունների համար դատապարտված Նիկոլ Փաշինյանին արդարացրել, գիտե՞ք, արդարացրել է դատարանը հենց Փաշինյանի՝ «կա՞ տենց մի ատավոր, որ իմ ասածը» չանի ելույթից հետո։

Կարճ ասած՝ այսօր Հայաստանում իշխում են արյունից օգուտ քաղածները, ու շարունակում են մահ ու ավեր տարածել։ Էս երկրում եթե դուք մի բան ավելացրել եք, ապա դրանք տապանաքարերն են։ Եթե պետության կործանումը 2018 թվականին կանխվեր այնպես, ինչպես կանխվեց 2008 թվականին, մենք չէինք ունենա 1500- անգամով ավելի շատ զոհ, մենք չէինք ունենա հայրենիքի կորուստ։

yerevan.today