Ոստիկանները երեխեքի շորերը վառել են․ թալան է եղել, մեդալներ են տարել
ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի դիմաց։ Նշենք, որ ոստիկանությունը օրերս գործողություններ էր իրականացնում ՊՆ նախկին մասնաշենքում, կային բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին մասնաշենքում ոստիկանական հսկայական ուժեր էին կուտակվել, բնակիչներին հեռացնում էին շենքից։ Նրանք արդեն մի քանի օր է գիշերում են դրսում՝ ՊՆ նախկին շենքի տարածքում, վրաններում։ Պնդում են՝ չեն պատրաստվում հեռանալ, հույս ունեն, որ հետ են վերադառնալու։
«Շենքից մարդկանց հանելուց բռնություններ իհարկե եղել են, ով չգիտի, որ եղել են։ Տղամարդկանց տարել են բաժիններ, կանանց էլ երեխաների հետ լցրել են ավտոբուս ու տարել ինչ-որ մի հատ գյուղի մշակույթի տուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մի տղամարդ։
«Գործիքներից են գողացել, հագուստ են գողացել, վառել։ Այո, երեխեքը տեսել են՝ ինչպես են վառարանների մեջ շորերը վառում։ Մեդալներ են գողացել, թալան է եղել։ Դիմել ենք, ամեն տեղ էլ դիմել ենք, բայց դե ոչ մի բան էլ չի պարզվել։ Հաստատ եղել է նման մարդ։ Ներսում մարդ է եղել, որ երեխու շորը վառարանի մեջ է տեսել»,- հավելեց նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...