Հարվի Վայնշթեյնը կհեռացվի Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայից
Հոլիվուդը շարունակում է արձագանքել հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի անպարկեշտ վարքագծին: Այս անգամ Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայի խորհուրդը կողմ է քվեարկել, որպեսզի Հարվիին գիլդիայից հեռացնելու գործընթաց սկսվի, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել: Մինչ վերջնական որոշումը, Հարվին մինչեւ նոյեմբերի 6-ը կարող է պատասխան ուղարկել գիլդիայի անդամներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարվի Վայնշթեյնը հեռացվել է Ամերիկյան կինոակադեմիայից:
Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։ Այդ սկանդալի ֆոնին պրոդյուսերից հեռացել է նրա կինը՝ ոճաբան Ջորջինա Չափմանը։
Հարվին ինքը շտապ մեկնել է ԱՄՆ-ից։ Որոշ ժամանակ նրան չեն կարողացել գտնել, սակայն ինսայդերները հայտնել են, որ Հարվին Եվրոպա է մեկնել՝ ռեաբիլիտացիոն կլինիկաներից մեկում սեքս կախումից բուժվելու նպատակով։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում