«Վիլայաթ Խորասանի» քնած օղակները սպառնում են Թուրքիայի անվտանգությանը. ԱԴԾ-ի աշխատակից
«Վիլայաթ Խորասանի» («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղ) քնած օղակները սպառնում են թուրքական պետության անվտանգությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԴԾ-ի իրավասու աշխատակիցը։
Սիրիա-իրաքյան գոտում կրած պարտության ֆոնին «Իսլամական պետությունն» իր ուժերը տեղափոխում է այլ շրջաններ, մասնավորապես՝ Աֆղանստան, ավելացրել է նա։ Հակամարտային գոտիներում, այդ թվում Կենտրոնական Ասիայում, լարվածություն հրահրելու մեջ շահագրգռված ամերիկացիներն ակտիվորեն օգտագործում են ահաբեկիչներին իրենց աշխարհաքաղաքական խնդիրներն իրականացնելու համար, նշել է նա։
«Վիլայաթի» հարձակումների իրականացման համար զանգվածաբար ներգրավվում են կենտրոնաասիական շրջանի երկրների քաղաքացիները։ Նրանք Աֆղանստան են ուղարկվում հիմնականում Թուրքիայով, որը կատարում է ոչ պաշտոնական տրանսպորտային փոխանցակետի դեր։ Ավելին, այդ երկրում ստեղծվում են ջիհադականների «քնած» օղակներ, դրա հետեւանքով սպառնալիքի տակ է հայտնվում հենց Թուրքիայի Հանրապետության անվտանգությունը»,- ավելացրել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ «Կենտրոնական Ասիայի երկրների օտարերկրյա գործընկերների հետ Ռուսաստանի ԱԴԾ-ի կառուցողական փոխգործակցությունը թույլ կտա ժամանակին բացահայտել ահաբեկիչների ծրագրերն ու մտադրությունները, կանխել նրանց հանցավոր գործունեությունը»։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում