Մտել էր բուքմեյքերական գրասենյակ և զենքի սպառնալիքով փող պահանջել
Փետրվարի 15-ին՝ ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձը զենքով մուտք է գործել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գործող գրասենյակ և գումար պահանջել:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշված գրասենյակ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ տղամարդը զենքի սպառնալիքով աշխատակիցներից պահանջել է փող, սակայն չստանալով՝ դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակային հարձակումը կատարողի ինքնությունը:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 18-ին՝ ժամը 21.00-ին, 45-ամյա տղամարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք օդամղիչ ատրճանակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...