Բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում։ Առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Ինչպեսեւ գրել էինք՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումն անխուսափելի է։ Դրան հավանություն է տվել նաեւ ռուսական կողմը՝ առաջարկելով, որ արցախցիներն իրենք գտնեն հանգուցալուծումը։ Արցախի իշխանությունները եւ քաղաքական ուժերը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, նախընտրում են կոմպրոմիսային լուծումները եւ կոնսենսուսը, այլ ոչ թե ավելորդ առճակատումը։ Դա է պատճառը, որ քննարկվում է խաղաղ հանգուցալուծման տարբերակը եւ սահմանադրական փոփոխությունների հարցը։
Բանն այն է, որ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկելու համար պետք է սահմանադրական հանրաքվե կազմակերպել, ինչը բարդ է եւ դժվար իրականանալի այս պահին։
Ընտրությունների կազմակերպումն էլ կարող է հարթ չընթանալ։ Սակայն բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից՝ նախագահից, որի հրաժարականը կամ անսպասելի մահը կարող է փաստի առաջ կանգնեցնել երկիրը։
Գործող Սահմանադրությամբ՝ Արցախի նախագահի հեռանալու դեպքում երկրի ղեկը ստանձնում է ԱԺ նախագահը, որը 1 ամսվա ընթացքում պետք է ընտրություն կազմակերպի, սակայն չունի երկիրը կառավարելու գործառույթ, ասենք՝ չի կարող պետնախարար կամ կառավարություն նշանակել եւ այլն։ Արցախում որոշել են փոխել այս դրույթը՝ առանց հանրաքվեի, խորհրդարանում Սահմանադրության անցումային դրույթ ընդունելով, որով Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը՝ պատգամավորների ձայների երկու երրորդով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...