Կոռուպցիոն պատմություններ. դատավորին «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել քաղաքացու հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։ Քաղաքացի Ռուբեն Այվազյանը հայտարարել է, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներից մեկը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հայցը վարույթ ընդունելու համար, որպես պետական տուրք, պահանջել է վճարել 3 մլն․ դրամ:
Ինքը 2011-ի հոկտեմբերին դատավորին վճարել է այդ գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետտուրքը կազմել է 20-30 հազար դրամ: Ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ իրենից ստացել է 3 մլն․ դրամ, եւ նրա հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում։
Մեր տեղեկություններով՝ խոսքը վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի մասին է, ով աշխատանքից ազատվել է 2015թ․, սեփական դիմումի համաձայն, պաշտոնական ձեւակերպմամբ՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ։
Մինչդեռ դատական համակարգում ասում են, որ նրա հետ կապված կոռուպցիոն պատմություններ էին ի հայտ եկել, եւ նրան «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ «Ոսկեկոթ» ՍՊԸ-ն Երեւանի քաղաքապետարանին դատի էր տվել՝ իրեն պատկանող Նալբանդյան փող. թիվ 37 շենքի 1-ին հարկում գտնվող տարածքի նկուղային մասի մուտքի վրա ինքնակամ կառուցված ավտոտնակի պատճառով։ Դատավոր Ռոբերտ Սարգսյանը 2012թ․ կայացրած վճռով բավարարել էր «Ոսկեկոթ» ՍՊԸ հայցը, ոչ իրավաչափ ճանաչել ավտոտնակի կառուցումը եւ Երեւան համայնքից հօգուտ «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի բռնագանձել 4 հազար դրամ պետտուրք։ Թեեւ չի բացառվում, որ քաղաքացին ժամանակին կաշառք է տվել, հետագայում որոշել, որ նախկին դատավորից հետ ստանա այն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...