Երկրաշարժի վնասը Թուրքիայի տնտեսությանը կարող է գերազանցել 84 միլիարդ դոլարը
Մինչ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, արդեն նախնական կանխատեսումներ են արվում, թե ինչպիսի վնաս է հասցվելու այդ երկրի տնտեսությանը բնաղետի պատճառով։
Երկրաշարժի վնասը Թուրքիայի տնտեսությանը կարող է գերազանցել 84 միլիարդ դոլարը կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ը, նշել են Bloomberg-ի վերլուծաբանները։
Այսպես՝
* Բնակելի շենքերին հասցված վնասը գնահատվել է 70,8 մլրդ դոլար։
* Բացի այդ, երկրաշարժերի հետեւանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամուտների նվազմանը՝ 10,4 մլրդ դոլարով։
* Եվս 2,9 միլիարդ դոլարով չափով թուրքական տնտեսությունը կտուժի աշխատուժի կորստի հետևանքով։
Ի դեպ, զուգահեռաբար Թուրքիայում շարունակվում են նորանոր սկանդալներ բացահայտվել․ երկրում զանգվածային ձերբակալություններ են սկսվել շինկազմակերպությունների մի քանի տասնյակ աշխատակիցների շրջանում, որոնց կառուցած շենքերը, ըստ առաջադրված մեղադրանքի, եղել են ոչ սեյսմակայուն։
Հիշեցնենք, որ փետվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը, վերջին տվյալներով, խլել է շուրջ 30,000 մարդու կյանք։


















































Սեբաստիայում 4.4 մագնիտուդում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի դեպքում 90 հազար շինություն վտանգի տակ է Ստամբուլում
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի տնտեսությունը 34 մլրդ դոլարի վնաս է կրել երկրաշարժից, 1,25 միլիոն մարդ անօթևան է
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում