Իսրայելական որոնողափրկարարական խումբը լքում է Թուրքիան «անվտանգության էական սպառնալիքի» պատճառով
Իսրայելական որոնողափրկարարական «United Hatzalah» խումբը հեռանում է Թուրքիայից՝ վեց օր տեղում մնալուց հետո՝ խմբի դեմ «անվտանգության զգալի սպառնալիքի» պատճառով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով խմբի հայտարարությունը։
«United Hatzalah»-ի գործադիր տնօրեն Էլի Փոլակը եւ օպերատիվ գծով փոխնախագահ Դով Մեյզելը ասել են, որ իրենք «հետախուզական տեղեկատվություն են ստացել իսրայելական պատվիրակության համար հստակ եւ անմիջական սպառնալիքի մասին, եւ մենք պետք է առաջին հերթին դնենք մեր անձնակազմի անվտանգությունը»:
«Մենք գիտեինք, որ որոշակի մակարդակի ռիսկ կա մեր թիմը Թուրքիայի այս տարածք ուղարկելու մեջ, որը մոտ է սիրիական սահմանին, սակայն մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկել՝ մեղմելու սպառնալիքը՝ հանուն կյանքեր փրկելու մեր առաքելության», - ասել է Մեյզելը:
Որոշումն ընդունվել է «Իսրայելի պաշտպանության ուժերի ղեկավարների, ներքին ճակատի հրամանատարության եւ որոնողափրկարարական ստորաբաժանումների հետ համատեղ գնահատումից հետո, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան», - ասել են նրանք:
Խմբի մեկնման արագության եւ «անվճար ինքնաթիռների բացակայության» պատճառով ամերիկացի հանրապետական հանգուցյալ Շելդոն Ադելսոնի այրին՝ Միրիամ Ադելսոնը, նվիրաբերել է իր անձնական ինքնաթիռը՝ թիմը կիրակի օրը Իսրայել վերադարձնելու համար:
Իսրայելական երկրորդ օգնության խումբը՝ IsraAID-ը, շարունակում է գործել Թուրքիայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրիայից եւ Գերմանիայից ժամանած փրկարարական խմբերը ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը Թուրքիայում՝ հայտարարելով «անվտանգության ռիսկերի» եւ «անհայտ խմբերի» միջեւ բախումների մասին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում