Թուրքիայում երկրաշարժերից հետո ուժեղանում է իշխանություններից դժգոհությունը
Թուրքիայում երկրաշարժերից հետո ուժեղանում է իշխանություններից դժգոհությունը՝ փլատակների ոչ բավարար արագ հավաքման պատճառով, գրում է Bloomberg-ը:
Երկրի ղեկավարությանն ուղղված քննադատությամբ են հանդես եկել երկրաշարժից փրկվածները եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Նրանք պնդում են, որ ամբարձիչների եւ այլ ծանր տեխնիկայի ուղարկումը հետաձգելու հետեւանքով բաց է թողնվել մարդկանց փրկելու կարեւորագույն պահը։
Փորձագետները մտավախություն ունեն, որ փլատակների տակ թաղված են տասնյակ հազարավոր մարդիկ, ինչը նշանակում է, որ զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել:
Բացի այդ, կառավարությունը մեղադրվում է այն բանի համար, որ չի կարողացել ապահովել շինարարական բումի ընթացքում որակի կանոնների պահպանումը, ինչը նույնպես հանգեցրել է զոհերի թվի աճին:
Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 8-ին հայտարարել է, որ օգնության տրամադրման համար առկա բոլոր միջոցները մոբիլիզացվել են, իսկ հետո խոստովանել է, որ դժվարություններ են առաջացել ծանր ձմեռային պայմաններում բոլոր 10 տուժած նահանգներին շտապ օգնություն ուղարկելու հարցում:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի այն հայտարարությունից հետո, թե անորակ շինարարությունը հանգեցրել է մեծ թվով զոհերի, եւ որ կառավարությունը վատնել է հարկատուների փողերը, որոնք նախատեսված էին նման աղետներին նախապատրաստվելու համար, երկրում ժամանակավորապես սահմանափակվել է Twitter-ի հասանելիությունը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում