Օքսանա Պուշկինա. Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ամուսնալուծվել
Հեռուստահաղորդավարուհի Օքսանա Պուշկինան հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ամուսնալուծվել կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից, փոխանցում է 7days.ru–ն։
«Արմեն Բորիսովիչը ոչ մի դիմում չի գրել։ Նա ապահարզանի փաստաթղթեր է պատրաստում։ Դիմել է թատրոնի աշխատակիցներին, որում անվստահություն է հայտնել տնօրենին եւ նրա 2 տեղակալներին իրավաբանական եւ ֆինանսական հարցերով։ Նա նաեւ խնդրել է խուճապ չստեղծել։ Նա շուտով կապաքինվի եւ կվերադառնա աշխատանքի։ Ոստիկանություն դիմել եւ գրել է նրա կինը, ընդ որում, սուտ եւ հերյուրանք»,– ասել է Օքսանան։
Արմեն Ջիգարխանյանի եւ նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի մասին հակասական տեղեկություններ են ստացվում։ Սկզբում հաղորդվում էր, որ արտիստն իբր թե երիտասարդ կնոջ դեմ ոստիկանություն բողոք է ներկայացրել։ Լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե ամուսինների միջեւ երկար ժամանակ վեճ էր հասունանում, որը վերածվել է այն բանի, որ Ջիգարխանյանը հեռացել է կնոջից։
Ըստ շշուկների՝ Արմեն Ջիգարխանյանը վիճել է երիտասարդ կնոջ հետ, քանի որ նա «ցանկացել է սպանել իրեն եւ տիրանալ իր ունեցվածքին», ինչից հետո ընկերների հետ գնացել է տնից եւ այլեւս չի վերադարձել։ Կնոջ հետ նա չի շփվում։ Ավելի ուշ Վիտալինան իբր դիմել էր ոստիկանություն, որպեսզի իրավապահներն օգնեն գտնել Ջիգարխանյանին։ Որոշ ժամանակ անց Ջիգարխանյանին հիվանդանոցում գտել էին ծանր վիճակում։ Ընդ որում, նա կտրականապես հրաժարվել է երիտասարդ կնոջը ներս թողնել պալատ։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում