Ադրբեջանը ժամանակավորապես կդադարեցնի նավթի արդյունահանումը
Թուրքիայում մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումներից հետո Ջեյհան նավահանգստից միջազգային շուկաներ ադրբեջանական նավթի մուտքի արգելքի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախօրեին երեկոյան Ջեյհան նավահանգստում վերսկսվել է լցանավերի մեջ իրաքյան նավթի բեռնումը, որն իրականացվում է Ջեյհան-Բոտաշ տերմինալում։
Քանի որ իրաքյան նավթի բեռնումը Ջեյհան նավահանգստից վերսկսվել է, երեկ երեկոյան իր աշխատանքն է սկսել նաեւ Քիրքուք-Ջեյհան նավթամուղը։ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը հայտնել է, որ գազատարի աշխատանքը վերականգնվել է տեղական ժամանակով ժամը 18:45-ին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից նավթի բեռնման վերականգնմանը, ապա այդ գործընթացը կարող է ավելի երկար տեւել, քանի որ դեռեւս չի հաջողվել գնահատել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) տերմինալի ստորջրյա հատվածին վերջերս տեղի ունեցած երկրաշարժի պատճառած վնասի չափը, որից «Ազերի Լայթ» տեսակի նավթը բեռնվում է լցանավերի մեջ։ British Petroleum (BP) ընկերությունը հայտարարել է, որ ադրբեջանական նավթի արտահանման վերսկսման ժամկետներն առայժմ հայտնի չեն: Նախօրեին Ջեյհան նավահանգստում իրավիճակի կապակցությամբ ընկերությունը հայտարարել է ֆորս մաժորի մասին։
Երեք առեւտրային աղբյուրների կարծիքով, որոնք ցանկացել են պահպանել անանունությունը, ԲԹՋ տերմինալի վերագործարկումը կարող է ավելի երկար լինել, քան նախկինում ենթադրվում էր: Սակայն չնայած նրան, որ ադրբեջանական նավթի արտահանումը դեռ չի հաջողվում վերսկսել, ԲԹՋ նավթամուղը շարունակում է աշխատել՝ նավթը հասցնելով Ջեյհան նավահանգստի պահեստարաններ։ Ինչպես արդեն հաղորդվել է, Բաքվի մերձակալ Սանգաչալիի տերմինալի պահեստարաններում բավականաչափ ազատ տեղ կա «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկում արդյունահանվող նավթի պահպանման համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ունի նաեւ Բաքու-Սուպսա խողովակաշար, սակայն Ուկրաինայում պատերազմի պատճառով նավթն այս պահին դրանով չի մղվում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ