Սուտը կարելի է հայտնաբերել ըստ ձեռագրի
Իսրայելցի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու ձեռագիրը փոխվում է, երբ նա սկսում է ստել: Այս հայտնագործությունը ճանապարհ է հարթում նոր ստի դետեկտորների ստեղծման համար, որոնք ավելի ստույգ կլինեն, քան ներկայիններս, որոնք հիմնված են միմիկայի, ժեստերի, աչքերի շարժումների և ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա:
Հայֆայի Համալսարանի գիտնականները առաջարկել են 34 կամավորների գրել 2 տեքստ` մեկում նկարագրելով իրական պատմություն, մյուսում` հնարած: Գրելու համար կիրառվել է ComPET համակարգը`բաղկացած համակարգչային պլանշետից, անլար էլեկտրոնային գրիչից` սեղմումը չափող սարքով, և գրված տեքստը վերլուծող ծրագրից:
Փորձարկման հետևանքով պարզվել է, որ մտացածին պատմություններ գրելիս հետազոտման մասնակիցների ձեռագիրը ավելի խոշոր է եղել: Այս տարբերությունները անզեն աչքով չեն երևացել, միայն համակարգչի միջոցով է հնարավոր եղել նկատել:
Գիտնականների կարծիքով, ձեռագրի նման փոփոխությունները պայմանավորված են ուղեղի աշխատանքով, քանի որ ստելիս, այն ավելի լարված է աշխատում: Մասնագետները պատրաստվում են շարունակել հետազոտությունը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում