Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդիրները վկայում են անվտանգ ճանապարհների կարեւորության մասին․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա խնդիրների պատճառով ստեղծված իրավիճակը, որին հաջորդել են այլընտրանքային ճանապարհ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության լուրջ ջանքերը, ապացուցում է, որ մեզ անհրաժեշտ են հարմարավետ եւ անվտանգ ճանապարհներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նա հույս հայտնեց, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային երթուղու պատկերը լրջորեն կփոխվի: «Մենք վստահ ենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարձրորակ եւ հարմարավետ տրանսպորտային երթուղիները արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերի բարձրացման գործում»,-հավելեց դեսպանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները հրամայել են զորքերը հետ քաշել Սյունիքից։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում