ՀՅԴ օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում ազգային իշխանության ձևավորումը. ՀՅԴ
Փետրվարի 8-ին Երևանում` ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մեծ դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հանդիպել է ՀՅԴ Հայաստանի կառույցի մարմինների ներկայացուցիչների հետ։
ՀՅԴ-ից հայտնում են, որ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունները Հայաստանի վրա։ Բանախոսն անդրադարձել է ինչպես համընդհանուր զարգացումներով պայմանավորված իրողություններին, այնպես էլ առանձին երկրներում ստեղծված իրավիճակների վերլուծությամբ ներկայացրել հայկական համայնքների խնդիրներն ու կարիքները։
Հանդիպման օրակարգում գլխավոր հարցերից մեկը հանդիսացել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանգամանորեն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և այդ համատեքստում ներկայացրել ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների, հանձնախմբերի, ուղեկից միությունների կատարած աշխատանքները, որոնք ամբողջությամբ ուղղված են թե՛ Արցախի ապաշրջափակմանն ու սոցիալական կարիքներին օժանդակելուն, թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներին, թե՛ Արցախյան հիմնահարցի կարգավորման հայանպաստ ձևաչափերի վերականգնմանը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը փաստել է, որ Դաշնակցության խնդիրը եղել և մնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, իբրև համահայկական մեկ ամբողջության, վերականգնումը, և ողջ ջանքերն առաջիկայում ուղղված են լինելու այդ նպատակին։
Հակոբ Տեր-Խաչատուրյանը փաստել է, որ Դաշնակցությունն իր աշխատանքների ընթացքում մշտական կապի մեջ է Արցախի ղեկավարության և պատասխանատու պաշտոնյաների հետ։ Հակառակ դրան՝ ՀՅԴ-ն շարունակում է արմատական հակասությունների մեջ գտնվել ՀՀ գործող իշխանությունների հետ, և, ՀՀ իշխանությունների հակապետական, հակաարցախյան և հակազգային քայլերի ու ծրագրերի չեզոքացմանը զուգահեռ, Դաշնակցության օրակարգում է Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ՀՀ-ում ազգային իշխանության ձևավորումը։
Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին՝ տալով լրացուցիչ պարզաբանումներ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...