Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է քաղաքական իշխանությանը՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու ու նրա նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով: Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանը գրեթե մեկուկես տարի է` գտնվում է կալանքի տակ, թեեւ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ Վիլեն Գաբրիելյանն ու նախկին նախարարը բարեկամներ են, եւ պատգամավորն այդպես վարվելու պատճառներ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունն անձամբ պարզել՝ հենց Վիլեն Գաբրիելյանից, թե նա կոնկրետ ում է դիմել՝ ՀՀ վարչապետի՞ն, միգուցե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՞ն, կամ միգուցե ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՞ն, ինչին ի պատասխան նա հայտնեց. «Ինչ կա, հրապարակային դաշտում ասել եմ։ Ես ոչ մեկին նրա հարցով չեմ դիմել»։
Այսինքն՝ հրապարակավ չխոստովանեց, որ դիմել է Տոնոյանին ներելու խնդրանքով, բայց իրականում դիմել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...