Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս է ցնդում. Ոսկանյան
Թուրքիայում աղետալի երկրաշարժի հետևանքով ի հայտ եկած հումանիտար աղետի խորապատկերին էրդողանական վարչախումբը հսկայական, կարծում եմ՝ որոշ դեպքերում անդառնալի, ներքաղաքական և արտաքին քաղաքական իմիջային կորուստներ է կրում։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ նշել է. «Անշեղորեն և հանդուգն կերպով իր բոլոր խնդիրները լուծող էրդողանական Թուրքիայի քարոզչական առասպելը հօդս են ցնդեցնում պետության կողմից անհուսության և անօգնական վիճակի մատնված՝ Թուրքիայի հասարակ քաղաքացիների անձնական ողբերգությունների կադրերը։
Հաշվի առնելով այն, որ մեզանում հաճախ նման դեպքերում թյուրընկալում է առաջանում, թե, իբր, «վերջ, Թուրքիան այլևս չեզոքացված է», պետք է նշեմ, որ նման մոտեցումը լրջմիտ չի կարող համարվել, և էրդողանական Թուրքիան հենց այս պահին էլ սրանով հանդերձ խիստ վտանգավոր թշնամի է, ուստի պատրանքներին տրվել չի կարելի»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...