Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում գործող տուրընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար: Խոսքը դեսպանատներում օր վերցնելու մասին է, որը, քաղաքացիների համոզմամբ, վերածվել է շահութաբեր առեւտրի:
Օրինակ՝ եթե ցանկանում ես վիզա ստանալու նպատակով մտնել որեւէ դեսպանատուն եւ օր չունես ամրագրած, ապա հոգ չէ. կան տուրօպերատորներ, որոնք նախապես ամրագրած օրերը կարող են վաճառել՝ 15000 դրամից մինչեւ 50000 դրամով: Այս թեմայի շուրջ ահազանգեր «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում է: Նրանց պատմելով՝ հայտնի է, որ տուրընկերության աշխատողները դեսպանատներում օրեր ամրագրում են գիշերվա ժամերին, վարկյանների ընթացքում:
Չի բացառվում, որ որոշ տուրընկերություններ դեսպանատների հետ ներքին պայմանավորվածություն ունեն եւ նախապես զգուշացվում են, թե որ օրը որ ժամին է ազատ տեղ բացվելու: Այս ծառայությունը նրանք չեն ձեւակերպում որպես վաճառք, այլ նշում են, որ թարգմանություններ են արել, քաղաքացու փոխարեն փաստաթղթեր են լրացրել: Ուշագրավն այն է, որ որեւէ պետական կառույցի կողմից այս գործընթացը չի վերահսկվում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում գուցե տեղյակ են, բայց լռում են՝ անգործություն դրսեւորելով:
Իսկ Զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ ապացույցներ չունեն, որ տուրընկերություններն «օրեր են վաճառում»: Մյուս կողմից՝ նույն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ իրենք եւս այս խնդրի շուրջ բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացիներից, որոնք անմիջապես փոխանցել են Արտաքին գործերի նախարարություն, սակայն անարդյունք. պետական այս կառույցից զբոսաշրջության կոմիտեն դեռեւս արձագանք չի ստացել: Գուցե իրավապահ մարմինը սկսի ուսումնասիրել խարդավանքների այս պտույտը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...