Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Գյումրու «Բարեկամության» այգում տեղի ունեցավ գերժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված սահադաշտի և գյումրեցի արվեստագետների ու արհեստավորների ստեղծագործությունները ցուցադրող Վերնիսաժի պաշտոնական բացման արարողությունը։ Վերնիսաժն ունի 25 փայտյա տաղավար, իսկ սահադաշտը զբաղեցնում է 815 քառակուսի մետր տարածք: Սա, կարելի է ասել, գյումրեցիների ու Գյումրու հյուրերի համար իսկապես սպասված իրադարձություն էր:
Այգին վերանորոգվում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Զբոսաշրջության և քաղաքաշինության» TUF բարեգործական հիմնադրամի կողմից։ Նշենք, որ այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Նախատեսվում է, որ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով տեղի կունենա 2024 թ. ամռանը։
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս 12 տարի առաջ Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման և բարեկարգման ծրագիր, որը թույլ կտար ունենալ գերժամանակակից այգի՝ համապատասխան ենթակառուցվածքներով ու ատրակցիոններով: Սակայն թե՛ նախկինում, թե՛ հիմա իշխանություններն այդպես էլ ընթացք չտվեցին այդ ծրագրին: Արդյունքում այսօր ունենք բավական անշուք ու անխնամ զբոսայգի, որտեղ իրենց դարն ապրած ատրակցիոններ են՝ անցած դարից մնացած սպասարկմամբ ու ենթակառուցվածքներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...