Ինձ համար կանգնած էի, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր․ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Յոթ Վերք այցելելու մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել է, մտել Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվել:
Մեր աղբյուրներն ասացին, որ վարչապետը հանդիպելով սրբազանի անբարեհամբույր հյուրընկալությանը, դուրս է եկել եկեղեցուց, ըստ տեղեկությունների վարչապետը գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:
Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ hraparak.am-ը զրուցեց պատարագից անմիջապես հետո: Սրբազանն ասաց, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է եւ արագ հեռացել: «Մի վայրկյանով մտավ դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»:
Սրբազանից հետաքրքրվեցինք՝ ճիշտ է, որ վարչապետն իր կողմից սառը վերաբերմունքի է արժանացել եւ հավանաբար հեռացել է հենց այդ պատճառով, քանի որ ջերմ ընդունելության չի արժանացել: « Ես ինձ համար կանգնած էի, պատարագ էի մատուցում, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր»,-ասաց նա:
Հարցին, թե տեղյակ է ՝ Յոթ Վերքից դուրս գալով՝ Փաշինյանն այլ եկեղեցի է այցելել, Սրբազանը պատասխանեց․«Տեղյակ չեմ, եւ դա իր անելիքն է, իր գործն է․․․»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...