Ծեծկռտուք՝ ավտոնորոգման կետում. 25-ամյա երիտասարդը օդաճնշիչ ատրճանակով կրակել է
Հունվարի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի փողոցի ավտոնորոգման կետերից մեկում ծեծկռտուք է եղել: Տվյալները հաստատվեցին, երբ նույն օրը բաժին դիմեց 30-ամյա մի տղամարդ: Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզեցին, որ հունվարի 25-ին, երեկոյան ժամը 19.00-ի սահմաններում, 24 և 30 տարեկան երկու երիտասարդների միջև վիճաբանություն էր եղել:
Սկսվել էր ծեծկռտուք, և 25-ամյա երիտասարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել 30 տարեկանին, ապա օդաճնշիչ ատրճանակով կրակել նրա կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնաս:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշատի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին 25-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և իրավապահներին հանձնեց օդաճնշիչ ատրճանակը: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...