Հայնկեսի շունը առանց նրա մի կտոր հաց չի ուտում
Գերմանական «Բիլդ» թերթը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ուշագրավ խնդրի առջեւ է հայտնվել:
Պարզվում է, որ նրա սիրելի շունը՝ Կանդո անունով գերմանական հովվաշունը, ոչ մի ուտելիք չի ընդունում, երբ նա տանը չի լինում: Ինչպես նշում է լրատվամիջոցը, Գերմանիայի առաջնության «Բավարիա» – «Ֆրայբուրգ» հանդիպումից առաջ 72-ամյա մասնագետը երկու օրով բացակայել է տնից, եւ այդ ընթացքում նրա հավատարիմ բարեկամը հրաժարվել է բոլոր տեսակի կերակուրներից:
Յուպ Հայնկեսը հատուկ տեսահոլովակ է պատրաստել, որպեսզի իր բացակայության ժամանակ այդ եղանակով Կոնդոյին հիշեցնի իր ներկայության մասին: Ինչպես նշում է թերթը, առաջին անգամ այն ցուցադրելիս Կանդոն բոլորովին չի արձագանքել, իսկ ահա մարզչի Ներո անունով կատուն ակտիվություն է դրսեւորել՝ լսելով իր տիրոջ ձայնը:
«Բավարիան» այժմ պատրաստվում է չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սելթիկի» հետ հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, Մյունխենում:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում