Աշխատանքի վայրում դժբախտ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու դեպքում` տուգանք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ են կատարվելու։ Օրինակ՝ դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 400 հազար դրամից 1 մլն դրամի չափով, դեղատներում սպառողին վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը եւ հետ վերցնելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 20.000 դրամից 30.000 դրամի չափով:
Նշենք, որ գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքի առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելու կամ դժբախտ դեպքը չհաշվառելու դեպքում տուգանքի չափը կկազմի 50 հազար դրամից մինչեւ 130 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎԻՎ օրենսգրքում այս լրացումները կատարելու վերաբերյալ առաջարկի հեղինակը վարչապետի աշխատակազմն է։ Բանն այն է, որ առողջապահության բնագավառում «Հոգեբուժական օգնության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին», «Գովազդի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին», «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքներով նախատեսված են պահանջներ, որոնք խախտելու համար օրենսգրքում նախատեսված չեն պատասխանատվության միջոցներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...